Tagged: հասարակություն Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 12:27 am on 2010/05/17 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , , , հասարակություն, , Աշոտյան, , , , , , , օտարալեզու դպրոցներ   

    Լեզվակռիվը սկսվեց 

    http://lezvakriv.blogspot.com/

    Լեզվի մանիֆեստ կամ անասունների ազգ Մաս Ա

    եւ Մաս Բ

    Advertisements
     
  • ustahrant 12:21 am on 2010/04/28 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , հասարակություն, , ,   

    Օտարալեզու դպրոցի այլընտրանքները 

    ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

    Ի՞նչ կարելի էր անել, եթե նպատակն իրոք լիներ Հայաստանը աշխարհին ինտեգրելը եւ քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելը: Մի նպատակ, որին անձամբ ես երկու ձեռքով եւ երկու ոտքով կողմ եմ: (More …)

     
    • ani 1:04 ե. on 2010/05/01 Permalink | Պատասխանել

      Հիանալի է…

    • ustahrant 7:28 ե. on 2010/05/01 Permalink | Պատասխանել

      Մերսի:)

    • Robin Hood 12:38 ա. on 2010/05/18 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, հետաքրքիր առաջարկներ էին, բայց անիրատեսական: Ուրեմն առաջինի պարագայում, դուք ցանկանում եք երեխաներին, որոնք առանց այդ էլ ծանրաբեռնված են այլ առարկաներով, ծանրաբեռնել ավել առարկաներով, որոնք են գրաբարի, արևմտյան հայերենի և բարբառների մասին պատկերացում կազմելը? Հետաքրքիր է այդ որ առարկաների դասաժամերի հաշվին եք ցանկանում դա մտցնել? Այ այսպես, գալիս են, հետաքրքիր առաջարկներ անում, ոմանք լսում, կրկին սղագրում կրթական ծրագիրը, կոնսպեկտավորված գրքեր գրում, որից միայն կրթության որակն է տուժում: Մյուս տարբերակի պարագայում էլ, այսինքն երեխաները փաստացի ոչ մի լեզվի չտիրապետեն: Այսինքն դուք առաջարկում եք հայերենին լավ տիրապետելու հետ մեկտեղ սովորել լավ անգլերեն, ռուսերեն, մեկ հատ էլ արևմտյան լեզու և մեկ տարածաշրջանային: Փաստորեն ոչ մի լեզվի նորմալ չտիրապետեն էլի:
      Ինչպես երևի նկատեցիք ես հետևում եմ այս թեմայի զարգացումներին և ամեն տեղ նկատում եմ “գավառական մտածելակերպ” արտահայտությունը: Նախ կարծում եմ դուք ցուցաբերում եք անհանդուրժողական վերաբերմունք գավառների բնակչության հանդեպ, քանզի ընտրել եք ձեր միտքը պարզորոշ արտահայտելու այդ ուղին: Երկրորդը, ինչ ի նկատի ունեք անընդհատ դա կրկնելով? Կարծում եմ “գավառականության” լավ օրինակ է նաև անհանդուրժողականությունը “գավառականների” նկատմամբ , այնպես որ ” Մի դատիր, որ չդատվես”: Թողեք կրթության հարցը գիտակներին, դուք դրա մասնագետը չեք, և ավելին շատ հեռու եք կրթության հարցերից:

    • ustahrant 11:46 ե. on 2010/05/18 Permalink | Պատասխանել

      Ռոբին Հուդ ջան
      Կետ 1. Արեւմտահայերեն եւ բարբառների համակարգ: Հայերենի բարբառների համակարգի մասին, ինչպես նաեւ արեւմատահայերեն գրականի արեւելահայ գրականից հիմնական տարբերությունների մասին պատեկրացուըմ տալու համար շատ քիչ ժամանակ է պահանջվում: Չեմ կարող, իհարկե ստույգ ասել, բայց յուրաքանչյուրի համար մոտավորապես մի 5 դասը լրիվ բավական է: Բարբառների համակարգից պատկերացում կազմել նշանակում է իմանալ քանի տիպի են դրանք լինում, ի՛մչ աշխարհագրական բաշխվածություն ունեն, ինչով է տարբերվում բարբառը խոսվածքից: Վերջ: Եթե մի օր զբաղվածությունս պակասի,, պատսրաստ եմ նույնիսկ դասի պլան կազմել, ու դուք էլ կհամոզվեք թե ինչ քիչ ինֆորմացիայի մասին է խոսքը: Փոխարենը շահում ենք այն, որ մարդիկ սկսում են հասկանալ ի՛նչ ասել է բարբառ, ինչու բարբառները պետք չէ արհամարել, եւ ինչու պետք չէ շփոթել բարբառը, խոսակցականը, սլենգը: Նոր առարկա պետք չէ: Հայերենի համար նախետասված մի քանի դասաժամը լրիվ բավական է:
      1.1. Արեւմտահայերեն: Այստեղ նույնպես նոր առարկա պետք չէ: Բավական է բացատրել հնչյունական եւ մի քանի հիմնական քերականական տարբերությունները: Այս դեպքումմ էլ քիչ ջանքով շահում ենք ահագին բան: Խելոք մարդ էք, մտածե՛ք, երախենրն այսպես թե այնպես անցնում են արեւմտահայ գրականության նմուշներ, որոնք շատ կարեւոր են մեր գրականության համար` Վարուժան, Սիամանտո, Մեծարենց, Զոհրաբ, իսկ իրականում է՛լ ավելի շատ անունների պետք է ծանոթ լինեն: Ես հաճախ եմ լսել բողքենր, թե կարդում ենք չենք հասկանում: Արդյոք, Մեծարենցի պես բանաստեղխին աբելի հասկանալի դարձնելը այն նպատակը չէ, հանուն որի կարելի է մի քանի դաս հատկացնել արեւմտահայերենին: Խոսքը, չինարենի մասին չէ, ախր: Առանց այդ էլ գրաբարայան ժառանգության մի զագլի մասն անհասանելի է, արեւմտահայերենն էլ կիսահասանելի է: Ինչու ենք արհեստական նեղացնում մեր մտահորիզոնը` արդյո՛ք այդքան շատ ունենք:
      Կարծում եմ այս մի կետում գոնե պետք է համաձայնվեք:

    • ustahrant 11:53 ե. on 2010/05/18 Permalink | Պատասխանել

      Կետ 2 Գրաբար:
      Այստեղ ես պատրաստ չեմ որեւէ կոմպրոմիսի: Տեսե՛ք ինչ է ստացվում: Հենց ձեր մեջ, չնայած կրթված մարդու տպավորություն եք գործում, խոսում է մի տեսակ արհամարական վերաբերմունքը գրաբարի նկատմամբ: Յանի, գրաբարն ինչ ա, էդ հնությունը, որ մի բան էլ մեր երախաներին ծանրաբեռնենք: Գրաբարը որեւէ առարկայից որ այսօր դասավանդվում է դպրոներում պակաս չէ: Հարցն այն մեծ ժառանգությունն է, որի մի զգալի մասը չթարգմանված է մնում աշխարհաբար: Մի մասն էլ, ինչպես Նարեկացու Մատյանը ուղղակի անթարգմանելի է առանց էական կորուստների: Կասեք, Նարեկացի քչերն են կարդալու: Գուցե, բայց բայց կարդում են առհասարակ քչերը, դա չի նշանակում, որ դպչրոցում գրականություն պետք չէ դասավանդել: Առանց գրաբարի հայերնի իմացությունը թերի է: Մենք ունենք լեզվի զրագցամնա խնդիր, իսկ գրաբարը բազմաթիվ պատրաստի ձեւեր է տալիս: Ի վերջո գրական աշխարհաբարն այդպես էլ ստեղծվել է` բարբառը գրաբարացնելով: Մեր երախաները ավելի ծանրաբեռնված չեն քան չինացի, ճապոնացի, հույն եւ իտալացի երեխաները, որոնք անցնում են իրենց հին գրական լեզուները դպրոցում: Գրաբարի մասին կարող եմ շատ խոսալ, սա իմ конек-ն է, եւ այստեղ, ինչեպս ասացի նահանջելու տեղ չկա:

    • ustahrant 12:00 ա. on 2010/05/19 Permalink | Պատասխանել

      Կետ 3. Օտար լեզուներ: Այստեղ կարող եմ, եթե ոչ համաձայնվել, ապա ընդունել, որ կա տեխնիկական խնդիր: Բայց մյուս կողմից, եթե իրոք ուզում են սերունդ ունենալ, որը աշխարհին բաց կլինի, այլ ոչ թե կվախենա մրցակցությունից, պետք է ինչ որ լուծումներ մտածենք: Ամեն դեպքում ես շատ եմ կարեւորում առնվազն տարածաշրջանային լեզուների խնդիրը: Դժվար է անտեսել նաեւ գերմաներենի ու ֆրանսերենի նման լեզուների կարեւորթյունը: Կա ի վերջո մասնավոր դպրոցների փորձը, ուր հիմա էլ երեխաները անցնում են մի քանի լեզուներ: Ինչու այդ փորձը չփորձել կիրառել առհասարակ հանրակրթական դպրոցներում: Կա՛մ, եթե խոսքը գնում է էլիտար դպրոցների մասին, ապա Եվրոպայոի էլիտար դպրոցներից շատերում այսօր էլ անցնում են դասական լեզուներ` լատիներեն, հունարեն, որոնց իմացութունը չափազանց կարեւոր է քաղաքակրթությայն ճանաչման առումով: Այդ դեպքում, ինչո՞ւ չի կարելի, որ մենք էլ օատարալեզու 2 տոկոս դպրոց բացելու փոխարեն, կամ լա՛վ, ձեր խաթր, դրան զուգահեռ` բացենք 12 տոկոս հաալեզու էլիտար դպրոցներ, ուր կդասավանդվեն հավելայլ լեզուներ:

    • ustahrant 12:09 ա. on 2010/05/19 Permalink | Պատասխանել

      Կետ 4. Կրթության հարցը գիտակներին թողնելու առումով: Ճիշտն ասած, այսպիսի փաստարկումը ինձ բացարձակ չի համոզում: Նախ` մենք գոնե համաձայն Սահմանադրության ժողովրդավարական երկիր ենք: Հետեւաբար հասաակության առանձին անդամներ, եւ խմբեր իրավունք ունեն հանդես գան առաջարկներով եւ նախաձեռնություներով: Այլ հարց է, որ կոնկրետ ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները կարող են դրանք այս կամ այն ակերպ գնահատել:
      Երկորդ` կրթության գիտակ ասածը մի քիչ անորոշ հասկացություն է: Աշոտյանն էլ մասնագիտությամբ բժիշկ է, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող լինել կրթության նախարար: Նախորդ նախարարն էլ` Սպարտակը, պատմաբան էր: Ես էլ եմ պատմաբան: Դա, օրինակ, նշանակում է, որ ես անեւ որպես մասնագետ կարող եմ հանդես գալ, նաեւ պատմության դասավանդման հետ կապված խնդիրենրի առնչությամբ: Քանի որ լեզվագիտությունն էլ իմ նախասիրությունների ցանկում է, ապա այստեղ եւս ազատ եմ ինձ զգում հանդես գալ առաջարկություններով: Օրինակ, ֆիզիկայից, մի քիչ կդժվարանայի:)
      ԻՐականում, կարծում եմ, կա այպպսի պահ: Հասարակությունից կարող են գալ նախաձեռնություններ եւ հարցադրումներ, դրանք կարող են ձեւակերպվել նաեւ մասնագետների կողմից, իսկ կրթության ոլորտի նեղ մասնագետների գործն էլ դրանց տեխնոլոգիան է: Ենթադրենք, մասնագետն ասում է, գիտեք, կա խնդիր` գրաբարը պետք է լինի դպրոցում: Որոշում ընդունողը քննարկում է այս հարցը, եւ համաձայնվում է կամ ո՛չ: Համաձայնվելու դեպքում էլ հանձնարարում է արդեն տեխնոլոգիայի առումով քննարկում: Կարծում եմ, սա շատ ավելի իրատեսական մոտեցում է, քան հղում անել միայն գիտակներին:
      Էլ, չեմ ասում, որ ես առհասարակ սկեպտիկ եմ ցանկացած ոլորտի հայ փորձագետների առումով (պատմաբաններս, այդ թվում ես` բացառություն չենք):

  • ustahrant 1:13 am on 2010/02/05 Permalink | Պատասխանել
    Tags: , , հասարակություն, ,   

    Նեդոլյանի հարցազրույցը Լրագրին (շատ լավն ա) 

    ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԻ ՈՐՈՆՈՒՄԸ (More …)

     
  • ustahrant 7:12 pm on 2010/01/23 Permalink | Պատասխանել
    Tags: , , հասարակություն, ,   

    ՍԵՐՆԴԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԵՎ ՍԵՐՆԴԻ ԴԱՏԸ 

    Որքան էլ մարդկային տեսակետից ցանկալի, բայց օբյեկտիվորեն տարօրինակ կլիներ, եթե Նիկոլին հանկարծ բաց թողնեին:
    Տարօրինակ հենց Նիկոլի ընտրած ճանապարհի տեսակետից: (More …)

     
  • ustahrant 7:03 pm on 2010/01/16 Permalink | Պատասխանել
    Tags: , Չանդրագուպտա, հասարակություն, , Ընտրություններ,   

    ՉԱՆԴՐԱԳՈւՊՏԱ ՍԻՆԴՀԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ 

    Շատերն են ասում` բա նախօրոք պարզ չէ՞ր ամեն ինչ: Լավ է, իհարկե, եթե նախկին փորձից մարդը եզրակացություններ է անում, բայց մյուս կողմից, մտածում եմ` եթե որեւէ մեկին նախօրոք ամեն բան պարզ է, գուցե առհասարակ ապրե՞լ անգամ չարժե: (More …)

     
  • ustahrant 10:37 pm on 2010/01/15 Permalink | Պատասխանել
    Tags: , , , հասարակություն, , Բայղուշ, ,   

    Հակաբայղուշական 

    Նոր տարուց հետո առաջին հոդվածը միշտ էլ դժվար է լինում գրել:

    (More …)

     
  • ustahrant 10:24 pm on 2009/12/25 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , հասարակություն, ,   

    Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին 

    Գալիք 2010թ. ոչ միայն նոր տարի է, այլև նոր տասնամյակի սկիզբ: Թվում է, թե տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ ոչ միայն զուտ պայմանական, այլև բովանդակային անցման հետ: 2000-ականները, որոնք ձևական տեսանկյունից ավարտվում են այս տարի (բովանդակային առումով թերևս դրանց սահմանն անցնում է մոտավորապես 2008թ.-ով), մի ուրույն ժամանակաշրջան էին գոնե հետսովետական տարածքի համար (թերևս՝ նաև աշխարհի): (More …)

     
  • ustahrant 4:03 pm on 2009/12/08 Permalink | Պատասխանել
    Tags: , , , հասարակություն, , ,   

    Անկարելի սեր 

    Անցյալ հոդվածում խոստացա անդրադառնալ Ս. Սարգսյանի ելույթի այն փոքրաթիվ կետերին, որոնց մեջ կարելի է սեփական կարծիքի նշույլներ տեսնել, ի տարբերություն ելույթի մեծ մասի, ուր նմանակավում եւ կեղծվում են տեսակետներ, որոնք որեւէ կապ չունեն Ս. Սարգսյանի ներկայացրած քաղաքական թմի իրական աշխարհայացքի հետ: Այդ փոքրաթիվ կետերը ներառնում են 2008-ի ընտրարշավի, հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան կարգավորման թեմաները: Վերջին երկուսին այս պահին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում դրանցից շատ եմ գրել: Իսկ ահա մարտի մեկի թեմայով ավելորդ չեմ համարում որոշ բաներ ավելացնելու: (More …)

     
  • ustahrant 9:57 pm on 2009/12/04 Permalink | Պատասխանել
    Tags: հասարակություն, , ,   

    Հայ-հայկական կոնֆլիկտի շուրջ 

    Հետաքրքրությամբ կարդացի Հրանտ Մելիք-Շահնազարյանի «Ազգային շահը, «երրորդ ուժը» և վրացական լոբբին» հոդվածը’ հրապարակված «7օր»-ում: (More …)

     
  • ustahrant 9:46 pm on 2009/11/27 Permalink | Պատասխանել
    Tags: , հասարակություն, , , , , Կառավարում   

    Վարչարարությունից՝ քաղաքականություն 

    Ռեգնումի նորություններում մի քանի օր առաջ մի նյութ էր տեղադրված, ուր ոմն ռուս փորձագետ Երմոլաև շատ դիպուկ և սպառիչ բնութագրական էր տվել հետսովետական վերնախավերին: Ճիշտ է՝ բնութագրման համատեքստը ռուսական սովորական «տուֆտոցներն» էին Երրորդ Հռոմի և այլ բաբոյիս զառանցանքների մասին, բայց դա էական չէ: (More …)

     
  • ustahrant 9:19 pm on 2009/11/13 Permalink | Պատասխանել
    Tags: , , , հասարակություն, , , , Կայունություն   

    Թվացյալ կայունութունը 

    Վերջերս «7օր»-ը մի քանի գործիչների և փորձագետների ուղղել է «Արդյո՞ք հասարակական բևեռացվածությունն այսօր մեղմացվե՞լ է» հարցը: Դատելով պատասխաններից՝ շատերն այս հարցում նույն սխալն են գործում, ինչ և 2008թ. ընտրություններից առաջ: Ցավոք, հայաստանյան փորձագետների և գործիչների զգալի մասը իրենց վերլուծություններում, դատողություններում ու կանխատեսումներում կենցաղային բանականության դիտարկումներին բնորոշ մակերեսայնությունից հեռու չեն գնում: Եթե իրավիճակն արտաքուստ հանգիստ է և «կայուն», նրանք դա հակված են շփոթել իրական կայունության հետ: Այդպիսի շփոթն ավելի քան ներելի է առօրյա պատկերացումների տեսակետից, բայց բացարձակ անհամարժեք է փորձագիտության և վերլուծականության տեսանկյունից, որոնց նպատակն էլ հենց այն է, որպեսզի արտաքուստ չերևացող, քողարկված միտումներն ու օրինաչափությունները բացահայտվեն: Այլապես եթե վերլուծությունը կամ մասնագիտական կարծիքը պետք է ասի այն, ինչ առանց այդ էլ «բոլորին հայտնի է», ապա կորչում է վերլուծականության ողջ իմաստը: (More …)

     
  • ustahrant 2:16 pm on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: Հովհաննես Հովհաննիսյան, , Օրվա լավագույնը, հասարակություն, ,   

    Օրվա լավագույն նյութը 

    ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆՎԵԼՈՒ ԻՆԵՐՑԻԱՆ
    Հովհաննես Հովհաննիսյան
    http://lragir.am/armsrc/comments30369.html

    Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ հանրային գիտակցությունը, մամուլը, մտավորականությունը հասարակության մեջ տեղ գտած բոլոր անհաջողությունների, արտաքին քաղաքականության մեջ կրած պարտությունների համար մեղավոր է համարում միայն ու միայն մեկ համակարգային մարմնի` իշխանությանը: (More …)

     
    • Մարինե 11:44 ա. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Որ ՀԱԿ-ը վերակառուցման կարիք ունի` շատերս էինք հասկանում ու երեւի թե վաղուց էինք հասկանում, բայց որ հիմա շատերս արդեն սկսել ենք նաեւ խոսել… Էդ երեւի նշանակում ա որ էս հարցի լուծման շանսն ենք էսօր տեսնում: ՀԻմա ի՞նչ անենք` սպասենք որ Կոնգրեսի վերեւներից արձագանքեն կամ չարձագանքե՞ն, թե ինքներս ինչ որ բան նախաձեռնենք:

    • ustahrant 1:07 ե. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Մարինե ջան, ես կարծում եմ` երկրորդը: Դա չի նշանակում, թե չարժի փորձել եւս մեկ նգամ ինչ որ բան բացատրել, եթե նման ցանկություն “վերեւներն” ունենան:
      Ինչ վերաբերվում ա “ինքներս նախաձեռնենքն”-ին: Չեմ ուզում, որ սա էլ լինի ինքնանպատակ ու հախուռն նախաձեռնություն, որը հետո կարժանանա հայկական նախաձեռնությունների ստանդարտ ճակատագրին:
      Իմ կարծիքով վիճարկելի է նախ եւ առաջ նոչ թե ՀԱԿ քաղաքական արդյունավետության խնդիրը, այլ հասարակական արդյունավետության հարցը: Քաղաքականի պահով, ես ինձ ի տարբերություն հայ ազգի մեծ մասի չեմ համարում մեծն փորձագետ, եւ կարող եմ սխալ, կամ ճիշտ լինել, համաձայնվելով, կամ չհամաձայնվելով ՀԱԿ-ի հետ:
      Հասարակականում, չնայած եսւ փորձագետ չեմ, բայց, կարծում եմ շատ ավելի հստակ կարող եմ նշել, ինչը պետք է արվեր, ու չի արվել:
      Էսօր կարող ենք ամփոփել, որ ՀԱԿ-ն իրա հասարակական դերը չկատարաեց, կամ վատ կատարեց: Չկազմակերպեց հասարակական այն ներուժը, որը ուներ, մի տեսակ անտեր թողեց դա: Այլընտրանքային հաարակություն չձեւավորեց: Քաղաքացիական հասարակության սաղմը չվերածվեց ավելի մեծ բանի:
      Յիմա ես ամենանախնական խնդիրը տեսնում եմ այն բանի մեջ, որ էս ամենը նախ եւ առաջ հստակ, կետ առ կետ ու կոնկրետ ձեւակերպվի: Շատ կոնկրետ օրինակներով` ինչ չարվեց: Որպեսզի հետ պարզ դառնա, թե եղած ռեսուրսով մենք ինչ կարող ենք անել, գոնե մասամբ էս բացը լրացնելու համար: Այսինքն, ես չեմ ուզում, որ մենք մի բան անենքն, չունենալով հստակ կետ առ կետ էդ ձեւակերպումը: Մենք էս պահին ունենք դեռ ավելի ընդհանուր ձեւակերպումներ, մեզ էլ գուցե դեռա ամեն բան հստակ չէ` թե մենք ինչ ենք ուզում կոնկրետ:
      Եթե համաձայն ես մտքերի էս ուղղության հետ, ու եթե այլ համաձայնվողբեր կան, արի փորձենք էս ուղղությամբ շարժվենք: Ուղղակի էլի եմ ասում, ես կնախընտրեմ մտածված, քայլ առ քայլ, խորացված, ու կոնկրետ տեսանելի “ապրանք” տվող տեմպը արագին էս պարագայում:

      Հ.Գ. Էն հայ-թուրքականի պահով ավելի ուշ կպատասխանեմ: Հիմա չեմ հասցնում, իսկ էս հարցը ավելի չխոսացված ու կարեւոր ա ունց որ, քան հայ-թուրքականը:

    • Մարինե 8:34 ե. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Համաձայն եմ, որ նախ ձեւակերպենք` ինչ չկա եւ ինչ ենք ուզում, հետո փորձենք դրան հասնել: Ինձ դուր եկավ «այլընտրանքային հասարակություն» ձեւակերպումը: Կարելի ա օգտագործել էդ բառը: Կարելի ա նույնիսկ ասել` այլընտրանքային կոնգրեսական: Ես այլընտրանքային կոնգրեսական եմ :)) Ոնց որ վատ չի հնչում:

    • Անտառապահ 12:50 ե. on 2009/11/15 Permalink | Պատասխանել

      Հարգելիներս, ծիծաղելի է խոսել ՀԱԿ–ի վերակառուցման մասին, երբ ԼՏՊ–ն բացահայտորեն գործարքի է գնում իշխանության հետ։ Ուրիշ բան, որ ՀԱԿ–ից մարդիկ հավաքվեն ու նոր բան ստեղծեն, այսինք տարանջատվեն սերժին քծնող ու նրան Ռոբից պաշտպանողի դերը ստանձնած ու ծերունական զառամախտով տառապող լևոնից։
      Օրինակ, դու Հրանտ, ճիշտ ուղու վրա ես, մանրից տարանջատվում ես լևոնից ու դա լավ է։ Մարինեն դեռ վկայի (էս պահին չեմ կարող ասել Լևոնի՞, թե՞ սերժի) կարգավիճակ ունի, զոմբիացման մեջ է։ Նման մարդկանցով նորմալ բան սարքել հնարավոր չէ։ Մարինե պետրոսյանը մի հատ օֆ էլ չի անում ու հանգիստ մոռացության է տալիս միլիոնուկես զոհերին՝ այդ մարդու հետ ո՞նց կարելի է լավ բան սարքել։ Միլիոնուկեսին մոռացողը՝ 10 զոհին, որոնք եղան մարտի 1–ին՝ կմոռանա ու կմոռանա, ինչպես որ դա արեց լևոննն իր վերջին ելույթում։ Պարզվում է, որ մարդասպան սերժի հետ լևոնը պատրաստ է համագործակցել, միայն թե ազգը չպառակտվի։ Պահո՜, ազգի մի մասին տականք անվանողն արդեն սկսել է մտածել չպառակտվելու մասին։ Ազգը ղարաբաղցիների, մոնղոլ–թաթարների բաժանողը՝ հիմա մտածում է ազգը չպառակտելու մասին։ Սա փարիսեցիություն է, ուրիշ ոչինչ։ Ու նրա զոմբի հետևորդները հիմա սկսել են թութակի պես կրկնել լևոնի խոսքերը և շատ իմաստուն որոշում են համարում Եղիազար այնթափցու օրինակով սերժին պապա պռիզնատ գալը։ Մարինե ջան, տասը զոհին դուք արդեն ծախեցիք, բայց մազալուն էն ա, որ առնող չեղավ։ Սերժ ոճի համաձայն, ինքը լևոնի ծախվելու պատրաստակամութունը շահագործելու ա մինչև վերջ, ոնց որ իրան Էրդողանն ա կզացնում մինչև վերջ, ու դրանից հետո լևոնից կսարքի գեղամյան–դհոլ ու ՍԿ կանի։ Էդ ա լինելու լևոնի ու իրա վկաների վերջը։
      Շատ խնդալու ա, բայց լևոնն արդեն խոսում ա քսան հազարանոց կորիզի մասին ու ասում որ պետք ա դողալ դրա համար։ Գիտե՞ք, թե ինչի ա դողում։ Քանի էդ ենթադրյալ կորիզը կա՝ ինքը ծախվելու շանս ունի։ Հենց էդ կորիզը չլինի՝ ինքը կդառնա մի հատ տարիքն անցած պուտանկա, ում ոչ ոք էլ չի ուզում էն բանից անի։ Դե պահեք ու փայփայեք ձեր քսան հազարանոց մանրադրամներին

    • Արա Ասատրյան 4:07 ե. on 2009/12/17 Permalink | Պատասխանել

      Անտառապահ, շատ ափսոսում եմ, որ այդքան կեղտոտ լեզու ունես: Գուցե քո մտքերը պետք գային վերը նշված հարցերը քննարկելու համար, բայց զզվելի պահվածքով դու քեզ դուրս ես դնում շփվելու հնարավոր սահմաններից: Դրա համար էլ քեզ նույնիսկ չպատասխանեցին: Բայց ոչինչ, քեզ նմանները պիտի լինեն, որ համեմատության վառ օրինակ ծառայեն: Ամեն դեպքում առողջ եղիր:

  • ustahrant 11:50 pm on 2009/11/08 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , հասարակություն, , , ,   

    Օրվա ապուշությունը 

    “ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

    “Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

    Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • hamo 9:02 ե. on 2009/11/22 Permalink | Պատասխանել

      ընդհանրապես մի զարմացեք էս հայաստանի ներքին օրգանները կարան տեղեկանք տան որ մարդը չի էլ ծնվել

  • ustahrant 11:18 pm on 2009/11/05 Permalink | Պատասխանել
    Tags: , , հասարակություն, ,   

    ԷՇԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍ 

    Իրենք իրենց ապագա դատավարության նյութերը ամեն օր պատրաստող` ճակատագրի ու սեփական անգիտակցականի կույր գործիքները, որոնք, ի դեմս այսօրվա մեղադրյալի, իրենց վաղվա դատավորին են կռում-կոփում նախանձելի հետեւողականությամբ: (More …)

     
  • ustahrant 9:01 pm on 2009/11/02 Permalink | Պատասխանել
    Tags: , հասարակություն,   

    Սահմանենք սահմանը 

    Տես` http://www.tert.am/blog/?p=1003

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել