Tagged: Մարինե Պետրոսյան Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 10:52 pm on 2009/11/08 Permalink | Պատասխանել
    Tags: , Մարինե Պետրոսյան, Շաբաթվա լավագույնը, ,   

    Շաբաթվա լավագույն նյութը 

    ԱՂՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
    ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
    (More …)

     
    • Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ 11:17 ե. on 2009/11/15 Permalink | Պատասխանել

      Ազնիւ, խելացի եւ ազդեցիկ յօդուած, որտեղ հեղինակի իւրաքանչիւր դրոյթը հիմնաւորուած է ու համոզիչ։ Շնորհակալութիւն,
      Մէկ նկատառում միայն — եթէ գրում ենք «ինժելիգենցիա» հասկանալի ու տեղիւն է, թէ ինչ ենք ակնարկում։
      Բայց երբ գրաւոր խօսքի մէջ ներմուծուել է «ա»-ն իբրեւ օժանդակ բայ, հաւանաբար մոռանալու հետեւանք է որ «է»-ն ոչ միայն օժանդակ բայ է, այլ գոյական, որ երբեմն (հաճախ) իր վրայ է վերցնում օժանդակ բայի
      ծանրութիւնը։
      Ներողամիտ եղէք, խնդրում եմ։ Ռուսական ինծելիգենտը եւ քանաքեռի բարբառի մէջ ներխուժած «ա»-ն տարբեր բաների են իշմար տալիս։ Ափսոս է «է»-ն, որ է’ «է» — «есмь» (աւելի հասկանալի լինելու համար)։

    • hamo 9:37 ա. on 2009/11/21 Permalink | Պատասխանել

      հիտլեռն էլ էր ազատ ժամանակ նկարում

    • Մարինե 5:43 ե. on 2009/12/02 Permalink | Պատասխանել

      Շատ ցավում եմ, հարգելի Կարեն Սիմոնյան, որ մեծ ուշացումով նկատեցի ձեր արձագանքը իմ էս տեքստին (քանի որ առաջին մի քանի օրը արձագանքներ չկային, մտածեցի էլ չեն լինի ու չէի նայում):
      Իմ «ա» երից շատերն են սրտնեղում, եւ դա շատ բնական ա, որովհետեւ ինքս էլ եմ հասկանում, որ փոխածս ընդամենը տառ չի, այլ ավելի խորքային բան: Էդ փոփոխությանը ինձ դրդել ա շատ որոշակի մի գեղագիտություն, որի մասին, ի դեպ, խոսում եմ «Աղվանի ծաղիկները» տեքստում:

      Հասկանալի չի թե ինչու եք ասում` «քանաքեռի բարբառի մէջ ներխուժած «ա»: Մեր գրական լեզվի հիմքը արարատյան (կամ քանաքեռի` ոնց կուզեք) բարբառն ա, որ մեջ «ա» օժանդակ բայը բոլորովին էլ ներխուժած չի, լավ էլ բնիկ ա: Ճիշտ հակառակը` «է»ն ա ոչ բնիկ ու ավելացված, «է»ն ա կամայականորեն լեզվի մեջ մտցված: «Է» -ի արհեստականությունը ես միշտ եմ զգացել, հիշում եմ որ բանաստեղծություն գրելիս աշխատում էի չօգտագործել էն բայական ձեւերը, որոնցում օժանդակ բայ կա: Բայց էն ժամանակ մտքովս չէր անցնի, որ հնարավոր ա գրել «ա» -ով ` ոնց որ խոսում եմ: Սովետական Հայաստանում ամեն ինչ անշարժ էր, էդ թվում` լեզուն: Էսօրվա Հայաստանում ամեն ինչ շարժվում ա:

    • Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ 12:00 ա. on 2011/07/20 Permalink | Պատասխանել

      Սիրելի Մարինէ, ես էլ պատահաբար նորից յայտնուեցի այս էջի վրայ։ Ուստի ասեմ, որ՝ նախ Փարիզով անցաք՝ գնացիք եւ էլ լուր էլ չէք տալի… Կամ «մէկ բարեւ էիր տալիս, այն էլ մոռացար»… Այնուհետեւ. գրողը, որ գրական լեզուն գործածողն ու զարգացնողն է, իրաւունք ունի գրել այնպէս, ինչպէս պահանջում է նիւթը։ Եւ ես միայն յիշեցրել եմ որ «Է»ն ոչ միայն օժանդակ բայ է, այլեւ բառ։ Հետեւաբար եւ հաւանաբար այդ տարբերութեամբ էլ ես ընկալում էմ բնագրերը (տեզստերը)։ Ինչ վերաբերում է «արարատեան բարբառին» ապա որքանով ուսումնասիրել եմ, գրական արեւելահայերէնը ծնուել է Մոսկուայի մէջ եւ նոր­նախիջեւանցիների ձեռամբ՝ խօսքիս բուն եւ փոխաբերական իամսոտվ։ Եւ այն, ինչ անուանում են «արարատեան» բարբառ — մեզ յայտնի պարսկահայերէնն է։ Եւ Արեւելեան Հայաստանի մէջ (պարսկահայաստան), բնական է, պէտք է որ մտնէր պարսկական թէ՛ տոնայնութիւն, թէ շեշտադրութիւն եւ թէ բառեր ու դարձուածքներ։ Եւ «արարատեան բարբառ» ասելով, սովետահայ բանասէրներն ու այլասէրերը պարզապապէս փորձել են իրենք էլ իրենց հերթին մասնակցութիւն ունենալ պատմութիւնը կեղծելու գործին՝ ըստ տխրահռչակ Չորրորդ Գլխի…

  • ustahrant 1:15 am on 2009/11/05 Permalink | Պատասխանել
    Tags: , Մարինե Պետրոսյան,   

    Օրվա ամենավիճելի միտքը 

    Մարինե Պետրոսյան` http://www.lragir.am/armsrc/interview30251.html

    “Թուրքիայի հետ սահմանը ճանապարհ է բացում դեպի Արևմուտք”:

    Հրանտ` Ճանապարհը դեպի Արեւմուտք պոտենցիալ բաց է: Թուրքիայի ու քրդերի հետ քնձռոտ սահմանը դրան ո՛չ առանձնապխես օգնում, ո՛չ էլ առանձնապես խանգարում է: Երկաթգիծը, որը կգործի հայ-թուրքականի բացման դեպքում` 19-20 դդ հիմնանակն հաղորդակցման միջոցն է: (More …)

     
    • azatarar 2:04 ա. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      Սահմանների բացումը արդարացնող ու դրա դրական հետևանքներ մոգոնողների մրցույթը շարունակվում է: Ազատ ընտրությունների փաստարկը հաղթելու լուրջ շանսեր ունի: “Բացարձակ մարազմ” կատեգորիայում:

    • turkaget 11:09 ա. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      հա-ա-ա, ախր խոստում տալուց կա մի կանոն` որքան ավելի անիրականանալի է խոստումը, այդքան ավելի մեծ է դրա կարևորությունը:

      Փաստորեն արդար ընտրություններն արդեն Արևմտյան Հայաստանի հողերից ավելի անիրականանալի են, ուստի դրանց արժեքը որպես խոստում` ավելի էական:….

    • Մարինե 10:40 ե. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      Հրանտ ջան, փաստորեն դու մտածում ես, որ մենք էդքան վատն ենք: Ես մի քիչ ուրիշ կարծիք ունեմ: Բայց վիճելու բան չկա, երբ որ սահմանը բացվի, էն ժամանակ էլ կերեւա մեր ինչ լինելն ու մեր կարողացածի չափը: Էդ մի հարցում ` քո հետ լրիվ համաձայն եմ:

    • ustahrant 11:28 ե. on 2009/11/05 Permalink | Պատասխանել

      Մարինե ջան, վատը կամ լավը մի քիչ դժվարանում եմ ասել, որոհետեւ իմ մոտ հիմա մի տեսակ անցումային ներքին պրոցես ա, ու ես ավելի հարցեր, քան պատասխաններ ունեմ, ավելի վարկածային եմ:
      Բայց ես կարծում եմ սպասել, որ սահմանի բացման դեպքում մի բան կփոխվի, ավելին, որ դա առհասարակն նկատելի կլինի, մատովորապես նույնն է, թե մտածել, որ կարելի է Սահմանադրական բարեփոխուներ անել էսօրվա Հայաստանում ու դրանից ինչ որ բան իրական կյանքում կփոխվի: Բացի էդ, ես համարում եմ, որ 21-րդ դարում սահման հասկացությունն իսկ կարող ա շատ տարբեր լինի զուտ աշխարհագրականից: Դրա մասին թերթ.ամ-ում եմ գրել (վերջին նյութը):

    • Աշոտ 1:13 ե. on 2009/11/06 Permalink | Պատասխանել

      Մշակույթները բնորոշելիս լավ ու վատի հարց չի կարող լինել, այլ բարձրի ու ցածրի: Այդ իմաստով, մշակույթի ժամանակակից մակարդակով մենք էդ ազգերի հետ մի կատեգորիայի մեջ ենք: Բայց էվոլյուցիայի ստարտային արագության մեծությամբ, քրդերի վիճակն անմխիթար է:

    • Անտառապահ 6:16 ե. on 2009/11/06 Permalink | Պատասխանել

      Հրանտ, շատ լավ մտքեր ես գրում, և լավ ա որ ձերբազատվել ես լևոնական մարազմատիկ մտածողության ազդեցությունից։ Էն ինչ էսօր անում ա, կամ փորձում ա անի սերժը՝ լրիվ լևոնի իդեաներն են, որոնք լրիվ փուչիկ են։
      Իսկ Մարինե Պետրոսյանն ինձ շատ ավելի վտանգավոր ա թվում, քան էդուարդ շարմազանովը, կամ գալուստ սահակյանն՝ իրա կարեն բեքարյանով, բանով, քանի որ նրանք թուրքական մուղամ են քաշում վերևից իջեցված հրահանգով՝ շատ լավ հասկանալով սերժի էշությունները։ Իսկ մարինեն դարձել ա լևոնի ու սերժի վկա՝ միաժամանակ ու նենց ա թուրքական նաղլ անում, որ մնում ես ապշած։ Մարնե Պետրոսյանի խոսքից զգացվում ա, որ ինքն ու լևոնն են միակ անկեղծ կողմնակիցներն էս հայ–թուրքական յոլդաշության։ Արդյունքում՝ մարինեն ակամայից դարձել ա սերժի միակ քարոզիչը, իսկ լևոնը մանթոյից մեռնում ա ու գնացել ա տուն, քանի որ ինքն էր ուզում աներ էն, ինչից որ սերժն, ի դեպ, արդեն հրաժարվում ա, քանի որ հասկացել ա իրա էշությունը։

c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել