Tag Archives: Մարտի մեկ

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Շարունակել կարդալ

Advertisements

Անկարելի սեր

Անցյալ հոդվածում խոստացա անդրադառնալ Ս. Սարգսյանի ելույթի այն փոքրաթիվ կետերին, որոնց մեջ կարելի է սեփական կարծիքի նշույլներ տեսնել, ի տարբերություն ելույթի մեծ մասի, ուր նմանակավում եւ կեղծվում են տեսակետներ, որոնք որեւէ կապ չունեն Ս. Սարգսյանի ներկայացրած քաղաքական թմի իրական աշխարհայացքի հետ: Այդ փոքրաթիվ կետերը ներառնում են 2008-ի ընտրարշավի, հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան կարգավորման թեմաները: Վերջին երկուսին այս պահին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում դրանցից շատ եմ գրել: Իսկ ահա մարտի մեկի թեմայով ավելորդ չեմ համարում որոշ բաներ ավելացնելու: Շարունակել կարդալ

Թվացյալ կայունութունը

Վերջերս «7օր»-ը մի քանի գործիչների և փորձագետների ուղղել է «Արդյո՞ք հասարակական բևեռացվածությունն այսօր մեղմացվե՞լ է» հարցը: Դատելով պատասխաններից՝ շատերն այս հարցում նույն սխալն են գործում, ինչ և 2008թ. ընտրություններից առաջ: Ցավոք, հայաստանյան փորձագետների և գործիչների զգալի մասը իրենց վերլուծություններում, դատողություններում ու կանխատեսումներում կենցաղային բանականության դիտարկումներին բնորոշ մակերեսայնությունից հեռու չեն գնում: Եթե իրավիճակն արտաքուստ հանգիստ է և «կայուն», նրանք դա հակված են շփոթել իրական կայունության հետ: Այդպիսի շփոթն ավելի քան ներելի է առօրյա պատկերացումների տեսակետից, բայց բացարձակ անհամարժեք է փորձագիտության և վերլուծականության տեսանկյունից, որոնց նպատակն էլ հենց այն է, որպեսզի արտաքուստ չերևացող, քողարկված միտումներն ու օրինաչափությունները բացահայտվեն: Այլապես եթե վերլուծությունը կամ մասնագիտական կարծիքը պետք է ասի այն, ինչ առանց այդ էլ «բոլորին հայտնի է», ապա կորչում է վերլուծականության ողջ իմաստը: Շարունակել կարդալ

Պատմության թատրոնը

Զարմանալի է, թե ինչպես են բոլոր ժամանակների բռնապետությունները բութ համառությամբ կռում-կոփում իրենց հակառակորդներին, նրանց իմիջը եւ այսպես ասած` «պատմական կարիերան»: Թվում է, թե դժվար չէ համապատասխան եզրակացություններ անել նախորդների փորձից եւ փորձել շարժվել ուրիշ` ավելի ճկուն մեթոդներով: Շատ հեռուն գնալ պետք էլ չէ` պատմական դասեր քաղելու համար: Շարունակել կարդալ

Օրվա ապուշությունը

“ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

“Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ստի մե՞րը

“Պատասխանելով պաշտպանների մարտի 1-ին վերաբերող հարցերին՝ Գևորգյանն ասաց, որ այդ օրն ինքը եղել է օպերայի տարածքում առավոտյան ժամը 6-7-ի կողմերը և այդ ժամանակ Արայիկ Պետրոսյանից հրաման է ստացել հատուկ միջոցներով՝ ռետինե մահակներով, օպերայի տարածքից դուրս հանել ցուցարարներին։ Գևորգյանը նշում է, որ դա արվել է օպարատիվ ծառայության աշխատակիցներին օգնելու նպատակով, ովքեր այդ օրը, վկայի խոսքով, փորձել են զննություն իրականացնել ցուցարարների վրաններում“։

Ստեղ են ասել` ստի մե՞րը:

 

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում: Շարունակել կարդալ