Tag Archives: Նիկոլ

Նեդոլյանի հարցազրույցը Լրագրին (շատ լավն ա)

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԻ ՈՐՈՆՈՒՄԸ Շարունակել կարդալ

Advertisements

Կրասնոդարի մալոլետկաները, օրվա գիշերային ժամերը, ԿՀՎ-ն և հոգեխանգարմունքը

Ինչպես հիշում եք, 2008-ի մարտին մեր Գլխավոր դատախազության ներկայացուցիչները պնդում էին, որ փորձագիտական կարծիք կա, թե Ազատություն, Հայրենիք, Հաղթանակ կարգախոսները նյարդալեզվաբանական զենք են հանդիսանում, ինչը կոդավորում է մարդկանց վարկը: Իհարկե բոլորս այն ժամանակ բոլ-բոլ զվարճացանք հերթական (թեև աննախադեպ նույնիսկ հայկական պայմաններում) բլթոցի վրա: Անկեղծ ասած՝ այն ժամանակ էլ մոտս կասկած ընկավ, որ սա ոչ այնքան տեղական արտադրանք է, քանի որ ամեն դեպքում, ինչքան էլ որևէ հայ անձամբ ապուշ լինի, բայց հայրենիք, ազատություն և հաղթանակ բառերի համադրությունը հազիվ թե նրա մոտ ասոցիացվի ինչ-որ բացասական բանի հետ: Այստեղ հատուկ մտածողության տիպ է պետք, որը նախ պետք է տառապի պարտվածի հոգեբանական բարդույթով, երկրորդը պետք է իր պարտությունը կապի ազգային և ազատական գաղափարների հետ: Ես այն ժամանակ ենթադրեցի, որ այս հայտարարության հետքը Ռուսաստանից է գալիս Շարունակել կարդալ

ՍԵՐՆԴԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԵՎ ՍԵՐՆԴԻ ԴԱՏԸ

Որքան էլ մարդկային տեսակետից ցանկալի, բայց օբյեկտիվորեն տարօրինակ կլիներ, եթե Նիկոլին հանկարծ բաց թողնեին:
Տարօրինակ հենց Նիկոլի ընտրած ճանապարհի տեսակետից: Շարունակել կարդալ

ՉԱՆԴՐԱԳՈւՊՏԱ ՍԻՆԴՀԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Շատերն են ասում` բա նախօրոք պարզ չէ՞ր ամեն ինչ: Լավ է, իհարկե, եթե նախկին փորձից մարդը եզրակացություններ է անում, բայց մյուս կողմից, մտածում եմ` եթե որեւէ մեկին նախօրոք ամեն բան պարզ է, գուցե առհասարակ ապրե՞լ անգամ չարժե: Շարունակել կարդալ

Պատմության թատրոնը

Զարմանալի է, թե ինչպես են բոլոր ժամանակների բռնապետությունները բութ համառությամբ կռում-կոփում իրենց հակառակորդներին, նրանց իմիջը եւ այսպես ասած` «պատմական կարիերան»: Թվում է, թե դժվար չէ համապատասխան եզրակացություններ անել նախորդների փորձից եւ փորձել շարժվել ուրիշ` ավելի ճկուն մեթոդներով: Շատ հեռուն գնալ պետք էլ չէ` պատմական դասեր քաղելու համար: Շարունակել կարդալ

Օրվա ապուշությունը

“ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

“Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

ԷՇԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍ

Իրենք իրենց ապագա դատավարության նյութերը ամեն օր պատրաստող` ճակատագրի ու սեփական անգիտակցականի կույր գործիքները, որոնք, ի դեմս այսօրվա մեղադրյալի, իրենց վաղվա դատավորին են կռում-կոփում նախանձելի հետեւողականությամբ: Շարունակել կարդալ