Tag Archives: Սերժ Սարգսյան

Արտաշես արքայի անեծքը

Հիշեցնեմ, որ ըստ այդ ավանդության արդեն մահացած Արտաշեսը նզվում է իր թագաժառանգ որդունª Արտավազդին, այն բանից հետո, երբ վերջինս գանգատվում է, թեª «մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ» եւ ստանում է պատասխանը. «եթէ դու յորս հեծսիս յԱզատն ի վեր ի Մասիս, զքեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վեր ի Մասիս. անդ կացցես եւ զլոյս մի տեսցես»: Հրանտ Մաթեւոսյանը այս առումով մեկնաբանում է Շարունակել կարդալ

Advertisements

Միայնակ մարդը

Բոլորովին մենակ մարդը կանգնած էր Ազատության հրապարակի հարթակում եւ զորահանդես էր ընդունում: Մեկ ու կես կիլոմետր շրջակայքով մարդկային գետ մի շունչ չկար: Ինքն էր այդպես ուզելª Քաղաքի կենտրոնում իր համար պաշտպանության գոտի էր ստեղծել, բարիկադավորվել էր: Ու դատարկության ու լռության մեջ դառնում էր դատարկ տարածքի ու սգավոր լռության «նախագահ»: Շարունակել կարդալ

Սերժանտ Սարքիսովի միայնակ սրտերի ակումբ

Հատված «Հայոց նորագույն պատմություն» նոր դասագրքից:
Նվիրվում է Ղարաբաղյան շարժման 20-ամյակին

«…Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ծնվել են միաժամանակ եւ երկուսն էլ մեկ տարեկանը հազիվ բոլորած սկսել են ակտիվ պայքարը թուրքերի դեմ, բայց երկուսից մի քիչ ավելի մեծը Սերժն էր ու նա ավելի ուժեղ էր պայքարում: Մի անգամ դաժե, երբ Ալիեւը էկել եր նրանց տուն, Սերժը Ալիեւի ականջները ձգել էր ու գոռգոռում էր վրեն, որ ցեղասպանությունը ճանաչի: Շարունակել կարդալ