Tag Archives: Վարուժան

Ինչպե՞ս է հնարավոր Աստված 1915-ից հետո

Միանգամից ասեմ, որ չունեմ այս հարցի հստակ պատասխանը, բայց ինքը հարցադրումը ինչ որ առումով առանցքային է, թե որպես հասարակական` վերաբորվող բոլոր հայերին, կամ առնվազն ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, թե անձամբ իմ համար։ Շարունակել կարդալ

Advertisements

Երեւանը եւ Չերեւանը 4. Երկնային Երեւանը

Թամանյանի նախագծի մեջ երկու տարրերը` մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը համընկնում են։ Երեւանի նախագիծը ազդված էր անգլիացի ճարտարապետ Հովարդի “Պարտեզ-Քաղաքի” գաղափարից (չնայած նրան, որ ի վերջո Թամանյանից անկախ պատճառներով “Պարտեզ-Քաղաքի” նախագծի միայն շատ քիչ մասը իրականություն դարձավ Երեւանում)։ Ճարտարապետական առումով Թամանյանի Երեւանը փոխառում է Հովարդի նախագծիծ` շրջանակաձեւ հատակագիծը, կենտրոնի եւ արտաքին շրջանակի միջեւ ընկած օղակաձեւ ու կանաչապատ ճանապարհի գաղափարը, դեպի ծայրամաս դուրս բերված գործարանային թաղամասը եւ այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հովարդի նախագիծը ուներ ոչ միայն եւ ոչ այնքան զուտ ճարտարապետական, որքան սոցիալական ուտոպիստական հիմնավորում։ Շարունակել կարդալ