Tag Archives: Ցեղասպանություն

Լեզվակռիվը սկսվեց

http://lezvakriv.blogspot.com/

Լեզվի մանիֆեստ կամ անասունների ազգ Մաս Ա

եւ Մաս Բ

Հայերի ցեղասպանությունը` բյուզանդականության վերջին ժեստ

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Նյութում շարադրվածը զուտ նախնական վարկածային բնույթ ունի: Որոշ դրույթներ կարիք ունեն հետագա ստուգման` հիմնավորելու կամ հերքվելու հեռանկարով: Հեղինակն իրեն իրավունք է վերապահում հետագայում փորձարկել այլ վարկածներ, որոնց դրույթների մի մասը կարող է որոշ դեպքերում նաեւ ուղիղ հակասության մեջ մտնել տվյալ հոդվածի դրույթների հետ:

Ո՞վ է իրականացնել հայերի ցեղասպանությունը եւ տեղահանությունը 1915-ին: Հարցը թվում է ունի հստակ պատասխան: Համաձայն մեզանում տարածված կարծրատիպի այն իրականացրել են վայրենի եւ քոչվոր թուրքերը: Բայց այստեղ խնդիր կա: Շարունակել կարդալ

ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Կայսրության «շարժերը» եւ սահմանամերձ տարածքները

Վերջին մեկ տարվա մեջ կրկին աշխուժացել են Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման, առճակատումների կարգավորման եւ այլ «պուպուշ» բաների մասին խոսակցությունները: Իհարկե, այդ խոսակցություններն ուղեկցում են մեզ վերջին 20 տարվա ընթացքում, բայց 2008-ի ամառվանից ականատես ենք դառնում նաեւ որոշ, եթե ոչ հեղափոխական, ապա դեռեւս երկու-երեք տարի առաջ ոչ մեկի կողմից չկանխատեսված գործընթացների հետ` ռուս-վրացական պատերազմ (օս-վրացականի անվան տակ), ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում (հայ-թուրքականի անվան տակ), իսկ այսօր էլ ուղղությունը կարծես փոխվել է դեպի արցախյան խնդրի «կարգավորում» (կարող ենք ենթադրել, որ սրա ճիշտ անվանումն էլ պետք է լինի` ռուս-ադրբեջանական «կարգավորում»` հայ-ադրբեջանականի անվան տակ): Շարունակել կարդալ

LOVE IN VAIN (ԶՈՒՐ ՍԵՐ)

Մոտ մեկ տարի առաջ էր, երբ անմասն չմնալով ողջ առաջադեմ մարդկության եւ այսպես կոչված բարի կամքի մարդկանց զվարթ ու ժպտադեմ զանգվածների բերկրանքից, հայ հասարակությունը` ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, ցնծում էր Բարաք Հուսեյն Օբամայի հաղթանակի փաստից:

Բարաքյաթով այդ տղան, օրիգինալ չլինելով, ԱՄՆ նախագահական թեկնածուներից շատերի նման` խոստացել էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը (մեկն ըլնե՛ր, հայերին ճանաչել տար դա): Տարին անցավ աննկատ, ինչպես հազարավոր տարիներ անցել են մինչ այդ. ձմեռ, գարուն, ամառ, աշուն, մեկ էլ վայ` Նոր տարին կրկին դռան շեմին է: Պուպուշ բալեքը մի քիչ մեծացան, բիձեքը մի քիչ ծերացան, ծիտիկները էկան ու նորից թռան-գնացին, ծառեր-ծաղիկները ծաղկեցին ու նորից դեղնեցին-թառամեցին, խաղողը բերք տվեց, մաճառը գինի դարձավ, գինին` արյուն: Հայերս ոնց կայինք, տենց էլ մնացինք: Վոբշեմ, սեւ Օբամա բերեց մեր գլխին: Շարունակել կարդալ

Կարծիքներ եւ կարծրատիպեր

Քաղաքականությունն, անշուշտ, պրագմատիկ գործընթաց է, բայց ամենևին էլ ոչ այն չափի, որքան ոմանք են պատկերացնում մեր մոտ: Իդեալները և արժանապատվությունը նույնպես գործնական քաղաքականության էական մասն են կազմում, և եթե հայ նյութապաշտ չարչիներն ավելի ուշադիր լինեին, ապա կարող էին նկատել, որ աշխարհի հզորագույն պետություններն անցյալում էլ, այսօր էլ նրանք են, որոնք հավասարակշռություն են պահպանում իդեալիզմի և պրագմատիզմի միջև:

Շարունակել կարդալ

Օրվա կարդացածից

“Հայ մի, որ վճառական չէ՛ ասած լիներ իր դպրոցին, իր համալսարանին, իր եկեղեցիին, իր կուսակցությանը, եւ նույնիսկ, եթե պետք է իր հայությանը` հանուն այն ուրիշ ցեղային զգացումի, որ ուզում է բուռն եւ նոր թափով լինել: Կարաղանար ասել. ես ինձ այնքան խորապես հայ եմ զգում, որ ուզում եմ ուրանալ հայությունս“: Կոստան Զարյան, “Սպանիա” գրքից: Շարունակել կարդալ

Գիտե՞ք՝ մեզ կոտորել են, ….եկե՛ք իմ հետ կինո

…չնայած այսքան տարի աշխարհին համոզել ենք, որ հայերը մինչև հիմա ապրում են Ցեղասպանության ցավով, իրականում սովետահայերի համար դա երբեք էլ լրջորեն վերապրած մարդկային ողբերգություն չի եղել, լավագույն դեպքում՝ քաղաքական շահարկման առարկա կամ ռուս աղջիկ կպցնելու միջոց… Շարունակել կարդալ