Tag Archives: Քաղաք

Ազատության պողոտա

Հյուսիսային պողոտան` անկենդան, անծանոթ, արհեստական, սառը, վերամբարձ, մեծամիտ, վերեւից նայող` քաղաքի մեջ խորթ մարմին: Երեւանում էր, բայց «երեւան» չէր: Ոճը` դասական էր, բայց շունչը օտար` քաղաքի բացվաց վերք դառնալու աստիճան: Երեւանը` մայրական, ուշադիր, ջերմ, իր օղակաձեւ գրկում ամուր սեղմող, դարդն ու հոգսը մոռացնել տվող, անհոգացնող, անոխակալ, սահմանները ջնջող, բոլորին հավասար աչքով նայող, բոլորի համար մի բաժակ սուրճ նախատեսած. Պողոտան ինքը տեղով սահման, միջինին ու խեղճին արհամարհող, չտես գավառական տիկին: Այսպես է՛ր: Շարունակել կարդալ

Advertisements

Երեւանը եւ Չերեւանը 5.Երեկոյան Երեւան

Երեւանը, ինչպես հայտնի է, ամենից սիրուն է աշնանը եւ ավելի կոնկրետ` աշնանային երեկոներին, երբ արեւամուտի արեւի ճառագայթները մեղմորեն շոյում են քաղաքի տուֆակերտ շենքերը եւ տուֆակերտ շենքերով կառուցապատված Քաղաքի հրապարակը։ Օրվա մասերի եւ տարվա եղանակաների իզոմորֆիզմի դեպքում աշունը համապատասխանում է հենց երեկոյին, ինչպես որ, ասենք, գարունը համապատասխանում է առավոտվան, ձմեռը` գիշերվան եւ այլն։ Երկուսը միասին` երեկոն եւ աշունը համապատասխանում են արեւմուտքին (երեկո — արեւամուտ), ինչպես առավոտն ու գարունը արեւելքին եւ այլն։ Այսինքն աշնանային արեւամուտի միջոցով Երեւանը միանգամից շեշտված կապվում է արեւմուտքի հետ, էլ չասած նրա մասին որ երեկոն եւ Երեւանը մտնում են իրար հետ անագրամային եւ ալիտերացիոն ձայնագրական կապի մեջ։ Այսքանը կես-կատակ, կես-լուրջ։

Բայց ավելի լուրջ է այն, որ Երեւանը իր սահմանային դիրքով ուղված է դեպի Արեւմուտք, ինչը հայկական համատեքտում նշանակում է դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի Երկիր։ Շարունակել կարդալ

Երեւանը եւ Եփրատի վերին ավազանը

Նախորդ շարադրանքում տեսանք, որ Թամանյանի Երեւանի եւ Արգիշտիի Էրեբունիի գլխավոր ատրիբուտներից է դրանց նորակերտումը` նախագծային բնույթը։ Եթե լինեինք դասական առասպելաբանական մտածողության կրող եւ մարինդ անիմ պապուասական ցեղի նման փնտրեինք իրերի “իսկական”, “գաղտնի” անունները ի հակադրություն դրանց բոլորին հայտնի առօրյա “բնական” անունների, ապա երկուսի` Երեւանի ու Էրեբունիի մոգական անունը կարող էր լինել` Նոր քաղաք (կամ Նորակերտ, որի մասին կխոսենք ավելի ուշ)։ “Նոր”-ը, սակայն ինքը ունի բազմաթիվ առումներ` հաճախ առաջին հայացքից իրար հակասող, որոնց մի փոքր մասը միայն կփորձենք բացել այս հոդվածով։ Շարունակել կարդալ