Tagged: Օրվա ապուշություն Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 1:49 am on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: , Օրվա ապուշություն, , , ,   

    Օպա՜, օպա՜, Ամերիկա, Եվրոպա (օրվա ապուշությունը) 

    “Աշոտ Նավասարդյանը ժողովրդավարության մասին խոսելիս նշել էր, որ դա միջոց է մեր ազգային պետական ծրագրերն ու նպատակներն իրականացնելու համար, եւ մենք գիտենք, թե ժողովրդավարություն ներմուծողներն ովքեր են, ինչ ծրագրեր են հետապնդում: Եթե այս առումով նայենք, ապա նույն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում պարբերաբար նման ընդհարումներ են լինում, եւ ոչ թե տասը զոհ է լինում, այլ` լինում են հարյուրավոր զոհեր: Սակայն որեւէ գերտերության չեն մեղադրում, այդ դեպքերը նրանց իշխանության դիրքերի խաթարման պատճառ չեն հանդիսանում:”

    Մտքի թռիչքն անուրանալի է: Ուշադրություն դարձրեք, հետեւյալ “տրամաբանական կապի” վրա` “ժողովրդավարությունը դա միջոց է ազգային պետական ծրագրերին հասնելու համար” եւ անմիջապես հետո` “գիտենք, թե ժողովրդավարության ներմուծողներն ովքեր են”: ԱյսինքնՍ, չհասկացանք, ապեր, հԸմի միջոց ա լավ բանին հասնելու, թե՞ փիս բան ա, որ վատ մարդիկ են ներմուծում: Ֆրանսիայի ու Ամերիկայի մոմենտը` նո քոմենթս:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • գայանե 12:20 ա. on 2009/11/11 Permalink | Պատասխանել

      Ես մի ժամանակ սոցիոլոգիական գրականության ռուսերեն թարգմանությունների սյուռեր էի հավաքում… ասենք антецеденты консеквентов… Առաջարկում եմ հայկական նման մտքերի հանրագիտարան հավաքել… դա կհեշտացնի հետազոտողների գործը: Հրանտ ջան, դու հայրենանվեր գործ ես անում:

  • ustahrant 11:50 pm on 2009/11/08 Permalink | Պատասխանել
    Tags: , , , Օրվա ապուշություն, , , , ,   

    Օրվա ապուշությունը 

    “ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009 թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն. Փաշինյանը 26.02. 2008 թ. մինչեւ 07.07.2009 թ. գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել

    “Համաձայն փաստաթղթի, պետական մարմինները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի փետրվարի 26-ից Հայաստանում չի բնակվել: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008 թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել: Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009 թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը:”

    Կա սահման ամեն ինչին, բայց միայն ոչ Հայաստանի “օրգանների” բացառիկ տխմարությանը:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • hamo 9:02 ե. on 2009/11/22 Permalink | Պատասխանել

      ընդհանրապես մի զարմացեք էս հայաստանի ներքին օրգանները կարան տեղեկանք տան որ մարդը չի էլ ծնվել

  • ustahrant 1:04 am on 2009/11/06 Permalink | Պատասխանել
    Tags: , Օրվա ապուշություն, ,   

    Օրվա ապուշությունը 

    «Եթե դուք ուզում եք, մտադրություն ունեք, որ ով ինչպես ուզենա, ժամը տասից հետո աղմուկ-աղաղակներ անի, կամ չգիտես, չեմ պատկերացնում, ձեր պատկերացմամբ հասարակական կարգը խանգարելը, եւ մենք պետք է ձեռնպահ մնանք, որովհետեւ կարող է նմանատիպ հարցադրումներ լինեն, ես ձեզ վստահեցնում եմ, որ դա այդպես չէ»

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 12:56 am on 2009/11/05 Permalink | Պատասխանել
    Tags: , , Օրվա ապուշություն,   

    Օրվա ապուշությունը 

    “Որպես ԱԺ պատգամավոր՝ ուղղակի ողջունում եմ պարոն Գյուլին, որ ինքն իրականում իր քայլերով նպաստել է և նպաստում է, որպեսզի հայ-ադրբեջանական հարցի խաղաղ կարգավորումը լինի առավելագույնս արդարացի և միջազգային իրավունքի նորմային համապատասխան”
    Հանրապեական պատգամավոր` Արտակ Դավթյան

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել