Tagged: Արցախ Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 12:27 am on 2010/05/17 Permalink | Պատասխանել
    Tags: , , , , , , , , , , , , Աշոտյան, Արցախ, , , , , , օտարալեզու դպրոցներ   

    Լեզվակռիվը սկսվեց 

    http://lezvakriv.blogspot.com/

    Լեզվի մանիֆեստ կամ անասունների ազգ Մաս Ա

    եւ Մաս Բ

     
  • ustahrant 8:30 pm on 2009/11/26 Permalink | Պատասխանել
    Tags: Սովետական միություն, , Արցախ, Խաղաղություն,   

    ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 1 

    1. Պարտադրված խաղաղություն (կամ ի հիշատակ եւ ի հեճուկս Դոլգիխի, Սլյունկովի, Տալիզինի, Պոնոմարեւի եւ այլ պաշտոնատար անձանց)

    Արտաքին ուժի կողմից պարտադրված հաշտեցումը հազվադեպ է բերում իրական կայունության հաստատմանը: Կարծես թե դժվար է հիշել որեւէ օրինակ համաշխարհային պատմությունից, որը հաստատի գերտերությունների կողմից մշակված այս կամ այն տեղական pax-ի երկարատեւ արդյունավետությունը: Սովորաբար այդպիսի խաղաղեցմանը հետեւած արտաքին կայունությունը ուղեկցվում է ներքին անտեսանելի լարվածությամբ, որի կուտակված լավան ժայթքում է արտաքին ուժերի հեռանալուց հետո: Համոզվելու համար խորանալու կարիք չկա: (More …)

     
  • ustahrant 12:52 am on 2009/11/05 Permalink | Պատասխանել
    Tags: , Արցախ   

    Օրվա անհասկանալին 

    http://www.lragir.am/armsrc/politics30248.html
    “Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի միջոցով տեղեկություն տարածվեց այն մասին, թե ԱՄՆ հասկացրել է Բաքվին, որ ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում ԱՄՆ կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Բաքվում պնդում են, թե Վաշինգտոնը այդ կերպ, պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի շուրթերով արձագանքել է պատերազմ սկսելու Բաքվի հայտարարություններին:
    Փորձագետներն այս կապակցությամբ հիշել են, որ Քեյդենաուն երկար տարիներ աշխատել է Կոսովոյում այն ժամանակ, երբ այդ երկրի անկախությունը ճանաչվեց միջազգային հանրության կողմից: Փորձագետները նշում են նաեւ, որ ագրեսիայի դեպքում կկրկնվի հարավօսական սցենարը, միայն այն տարբերությամբ, որ հակահարվածը եւ միջազգային ճանաչումը կլինի ԱՄՆ եւ Արեւմուտքի կողմից: Բաքվում նաեւ անհանգստություն են հայտնել, որ Ղարաբաղյան բանակցություններում քննարկվում է կարգավիճակի հարցը, առանց շոշափելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:”

    Թե սա ինչ էր, կարծում եմ, հետո կհասկանանք, բայց հիշել արժի: Մի բան ինձ թվում ա հաստատ: Ճանաչման որեւէ միտում չի երեւում, իսկ թե ինչու են էս միտքը մեյդան գցել (եթե, իհարկե, Մուսավաթի մուսավաթությունը չի), կերեւա: Համենայն դեպս արժի ֆիքսել ու հիշել:

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 1:43 am on 2008/01/21 Permalink | Պատասխանել
    Tags: Հայրենիք, հայաստանակենտրոնություն, , Աղդամ, Արցախ   

    Աղդամն իմ հայրենիքն է 

    Բայց կարեւորը այստեղ ոչ այնքան Աղդամն է, որքան հայրենիքը։ Այսինքն` այնքան կարեւոր չէ, թե ինչպիսի աշխարընկալման պարագաներում Աղդամը կարող է ընկալվել որպես հայկական հայրենիքի մի մաս որքան այն, թե ի՞նչ է հայրենիքը։  Ի՞նչ իրականություն կարող է ընկալվել հայրենիք հասկացողության տակ, ինչպե՞ս է դա ավանդաբար ընկալվում մեր մոտ եւ արդյո՞ք հայրենիքը ավելի շատ օբյեկտիվ, թե՞ ավելի շատ սուբյեկտիվ հասկացողություն է։ Հայրենիքը, իհարկե, նախ եւ առաջ տարածք է, բայց ինչպիսի՞ տարածք։ (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել