Updates from Ապրիլի, 2010 Toggle Comment Threads | Ստեղնաշարի կարճատներ

  • ustahrant 1:15 am on 2010/04/27 Permalink | Պատասխանել  

    П***ец, сказал отец, да, х***я, подтверждали сыновья 

    http://ustahrant.blogspot.com/2010/04/blog-post_73.html

     
  • ustahrant 12:59 pm on 2010/04/26 Permalink | Պատասխանել  

    Էքսկլյուզիվ 

    Այս շաբաթվանից այստեղ կհայտնվեն հատուկ այս բլոգի համար գրված էքսկլյուզիվ նյութեր (հոդվածներ): Ի սզզբանե այս կայքի իմաստն այն էր, որ մի տեղ կուտակվեն բոլոր հոդվածներս, որոնք տպվել ու տպվում են տարբեր տեղերում: Այսինքն, սզբնական մտահղացումը` արխիվն էր: Բայց քանի որ էս պահին գրելուս տեղերը խիստ սահմանափակվել են, եւ թարմ նյութերը այդքան էլ շատ չեն, մնում է միայն հին նյութերի արխիվացումը, ինչը ես ժամանակ առ ժամանակ անում եմ իմ իսկ հարմարության համար: Բայց մնում են մտքեր, որոնք սեւագրից հոդված նյութականացվելու այլ տեղ այս պահին չունեն բացի այս կայքից: Հետեւաբար հենց այստեղ էլ նրանք կհայտնվեն:
    Առաջին իսկ նյութը կտեղադրեմ քիչ անց:

     
  • ustahrant 2:21 am on 2010/03/25 Permalink | Պատասխանել  

    Պանորամայի Երեւանի շարքից 

    2007 թ-ին գրված Երեւան-Չերեւան շարքի առաջին հոդվածը:

    Երեւանը եւ Չերեւանը

    Խնդրում եմ, հաշվի առնել, որ նյութը հին է, համ էլ ոչ այնքան հաջող խմբագրված:

     
  • ustahrant 10:31 pm on 2010/01/29 Permalink | Պատասխանել
    Tags:   

    Աղբիանոսի տոհմը 

    Պետրոսի հաղորդումն եմ նայում, որի հյուրն ա մի հատ քահանա: Հերթական անգամ համոզվում եմ, որ մեր (եւ ոչ միայն մեր) քահանաները քրիստոնեության անվան տակ իրականում հեթանոսություն են քարոզում: Քահանան հակադրում ա բարոյականությունը ազատությանը` նախապատվություն տալով առաջինին: Բայց յուրաքանչյուր ոք, ով կարդավել ա Ավետարանը եւ Թղթերը, կարող ա հաստատել, որ դրա հիմնական իմաստը ազատության նախապատվությունն ա բարոյականության հանդեպ (իհարկե ոչ էնքան մաքուր ձեւով, բայց կարմկր գիծն էդ ա ե՛ւ Ավետարանում, ե՛ւ Պողոսի մոտ): Իսկ բարոյականությունը հեթանոսության կամ Հին Կտակարանի ժառանգությունն ա, որը ճիշտ ա Ավետարանում գուցե չի ժխտվում, բայց համենայն դեպս երկրորդական է համարվում ազատության համեմատ: Բարոյականությունը հեթանոսական հայրիշխանական աշխարհի ավանդույթն ա: Դա ներգծվել ա պատմական քրիստոնեության հետ, եւ ի վերջո շփոթվել ա դրա բուն էության հետ: Ու էսօր քրիստոնեության անունից խոսող քահանան փաստորեն հին քրմերի խոսքն է հասցնում մեզ: Ես չեմ ասում տվյալ դեպքում լավ ա, դա թե վատ, բայց դա փաստ ա, ու ինձ հետաքրքրիր փաստ:

     
  • ustahrant 11:26 pm on 2010/01/28 Permalink | Պատասխանել
    Tags: , ,   

    Հայ բանակի օրը շնորհավոր 

    Իսկապես շնորհավոր, որովհետեւ իր բոլոր թերություններով հանդերձ, սա մեր բանակն է ու մեր պետությունը: Հիշում եմ 1990 ավտոբուսում խոսում էին երկու տիպիկ սովետահայ` “խելքները հացի հետ են կերել` ազգային բանակ են ուզում սարքել”: Ու թեեւ դրանից հետո ռուսամոլ ու ստրկամիտ էդ սովետիկուսները ոչ միայն քիչըմ սսկվեցին, այլեւ էսօր իրենց հայկական պետության, անկախության ու նաեւ բանակի կողմանկից են հռչակում, բայց նրանց հակաանկախական հոգեբանությունը նույնն է մնում: 90 թվին, երբ պատերազմը ուր վրա էր հասնում էր, նրանք դեռ համարում էին, որ ազգային բանակը անհեթեթություն ա: Ու սա ինչ որ բիձեք չէին, այլ 30-40 տարեկան երկու տղամարդ: Էսօրվա հայ “պատրիոտի” տակը, որ փորես, բավականին արագ դուրս կգա էդ 90 թվի սովետահայը: …Լավմ բայց սա այլ թեմա է:

     
    • Nzh Hov 11:50 ե. on 2010/01/28 Permalink | Պատասխանել

      Ընդգծեմ, որ առաջին անգամ պապիկս է հրապարակավ հայտարարել ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ստեղծման գաղափարի մասին… 1988 թվականին…. Պատմում են, որ Վանոն հանրահավաքի ժամանակ ասաց, որ թող Գարեգին պապիկը չանհանգսատանա, կանենք… Ու մինչ այդ էլ, խորհրդային հեռուստատեսությունն էր թմբկահարում, թե ինչ-որ մի հայ` Գարեգին Հովսեփյան անվամբ, առաջարկում է ստեղծել ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ… Շնորհավոր….

  • ustahrant 11:17 pm on 2010/01/28 Permalink | Պատասխանել  

    Վերադարձ 

    Ուստեն վերադարնում է, իրա ուստանովկեն էլ հետը: Այսօրվանից բլոգը նորի կթարմացվի նորմալ ռեժիմով:  Տեղադրել եմ բոլոր հոդվածներս գրված Հայկական Ժամանակում, 7օրում, Լրագրում եւ մասամբ` թերթ.ամ-ում, սկսած 2009-ի նոյմբերի 12-ից մինչեւ էսօր: Այնպես, որ նոյմբերի 12-ից սկսած թվագրված բոլոր նյութերը բլոգի համար նոր են: Ավելի ին նյութերը կշարունակեմ ավելացնել ըստ հասցնելու կամ ըստ օրվա ակտուալության: Իսկ նորերն արդեն կաշխատեմ չուշացնեմ, այլ տպագրվելուց մեկ կամ երկու օր անց կտեղադրեմ նաեւ այստեղ: Այլ թարմացումները (հղումներ, գրառումներ) նույնպես կանեմ հընթացս: Ավելի ուշադիր կլինեմ նաեւ մեկնաբանություններին: Գուցե չհասցնեմ միշտ արագ պատասխանեմ, բայց կփորձեմ արձագանքել ավելի արագ քան առաջ: Էսքանը: 🙂

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 11:31 pm on 2009/11/30 Permalink | Պատասխանել  

    Ներողություն 

    Երբ բացեցի ասյ բլոգը, ես մի փոքր սխալ տեմպ վերցրեցի, որը բնկանաբար հետագայում չկարողաց պահել, եւ բլոգը կանգնեց:

    Այս շաբաթվա ընթացքում (ավելի մոտ շաբաթվա վերջին) ես կվերակագնեմ բլոգի թարմացումները, սակայն առայժմ կենտրոնանալով միայն նոր ու հին նյոթերիս տեղադրման վրա, եւ հնարավորինս պատասխանելով արձագանքներին:Այսինքն` այս կայքը ոչ այնքան բուն բլոգային, որքան շտեմարանային դեր կկատարի:

    Ուստա: 🙂

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
    • turkaget 3:01 ե. on 2009/12/29 Permalink | Պատասխանել

      Hrant jan, tert.am-i blogum comment chkaroxaca anel…aystex em anum Kilikyan Hayastani nyuti veraberyal:

      Usta Hrant, hoyakap scenar er, woric kareli e mi qani ayl scenarner zargacnel!!! yes im usanoxnerin nuynpes nman arajadranq em handzararum qnnutyan jamanak u ardyunqy misht shat usaneli e.

      Shnorhakalutyun worakyal ashxatanqi hamar!

  • ustahrant 2:11 pm on 2009/11/10 Permalink | Պատասխանել
    Tags: ,   

    Կոստան Զարյան 2 

    Ի շարունակություն` https://ustahrant.wordpress.com/2009/11/10/100tokos/ եւ մեկնաբանությունների

    “Միտք ասելով մարդիկ առհասարակ հասկանում են խորհդածությունների այն վերջին եւ հստակ վիճակը, այն անշարժության ենթարկված տրամաբանության մնացորդը, որ մեքենայաբար կրկնվում է եւ սառեցության բնույթ առնում….եւ կաղապարված այս վիճակում անցնում է մի ուղեղից մյուսը…: …Մինչ միտքը….պիտի հանդիպի անկաշկանդ, պատմությունից, սովորություններից եւ ընկերական ճնշումից ազատ մեր որոնումին: Մեր ազատությունը գործադրելու կամքին: Միտքը գերազանցապես պայքար է: Հակադպրոց, հակավարդապեություն եւ հակակրոնք: …Միտքը ըմբոստություն է ժառանգության դեմ, որովհետեւ նա ըմբռնում չի եւ ոչ մտածողություն, այլ անմիջական ծնունդ”:
    Կոստան Զարյան

    Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

     
  • ustahrant 12:12 am on 2009/11/09 Permalink | Պատասխանել
    Tags: ,   

    Երկու լեզու` երկու կեղծիք 

    Նայեցի բլոգիս գրածները, եւ նկատեցի երկու նյութերի հակադրություն-կապը: https://ustahrant.wordpress.com/2009/11/06/lezvimahy/ եւ https://ustahrant.wordpress.com/2009/11/06/ha-eli/ :

    (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Պատասխանել
e
Խմբագրել
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Չեղարկել